Վիճակագրությունը փաստում է, որ պատահարների 90 տոկոս դեպքերում հնարավոր կլիներ փրկել տուժածի կյանքը, եթե հենց տեղում առաջին իսկ րոպեներին առաջին օգնությունը ճիշտ ցուցաբերվեր: Դրա համար անհրաժեշտ է իմանալ որոշակի կանոններ։ Պետք է նաև հիշել, որ մինչև բժշկական օգնության հասնելը ոչ ճիշտ առաջին օգնությունը կարող է ավելի բարդացնել տուժածի վիճակը կամ նույնիսկ նրա մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ իսկ պատճառով արտակարգ պատահարների դեպքում առաջին գործողությունը, որ պետք է կատարել՝ իրազեկել շտապ բժշկական օգնությանը կամ փրկարարական ծառայությանը։
Շատ կարևոր է, որ ցանկացած անձ տեղեկացված լինի, թե մինչև բժշկական մասնագիտական օգնությունը այս կամ այն դեպքում ինչպիսի առաջին օգնություն պետք է ցուցաբերել տուժածին։
Բոլոր պարագաներում անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների.