A+ a-

Ինչպես դիմել Շտապբուժօգնության ծառայությանը

Շտապբուժօգնության դիսպետչերական շուրջօրյա հեռախոսահամարն է 1-03: Զանգն անվճար է: Կապի օպերատորը պարտավոր է ապահովել զանգը՝ անկախ աբոնենտի հաշվեկշռի վիճակից:

Շտապբուժօգնության կանչի տրման կարգը

ՀԻՇԵՔ, շտապբուժօգնությանը գրագետ տրված կանչը կարող է էապես կրճատել շարժակազմի ժամանման ժամանակահատվածը և փրկել տուժածի կյանքը:

Շտապբուժօգնության դիսպետչերական ծառայությունն ունի կանչի ընդունման հատուկ ծրագիր` մինչև չգրանցվի անհարժեշտ ողջ ինֆոմացիան, կանչը չի հաղորդվի բիգադային:

Այսպես, կանչում ենք շտապբուժօգնություն.

Կարգավարը (դիսպետչեր) ներկայանում է.

— Շտապբուժօգնություն, բարև Ձեզ, 15-ը լսում է: (Իմաստ ունի հիշել համարը, կարելի է նորից հարցնել)

Այնուհետև, նշված հերթականությամբ.

  • Ինչ է պատահել. 
    Օրինակ. ճանապարհատրանսպորտային պատահար: Պետք է պատասխանել հստակ և հակիրճ. 
    ՃՏՊ, տուժածների քանակը (1,2, կամ 3-ից ավել), գիտակցություն ունի թե ոչ:
    Կամ` ցավ կրծքավանդակում, շնչահեղձություն և այլն:
    Այնուհետև.
  • սեռը,
  • տարիքը, (կարող եք հաղորդել նաև մոտավոր տարիքը)
  • հասցեն (փողոց, տուն, մասնաշենք, շքամուտք, հարկ, բնակարան, շքամուտքի կոդը): Ճշգրիտ հասցեն՝ կողմնորոշիչներով, կօգնի ավելի արագ հասնել դեպքի վայր: Եթե հասցեն դժվար գտնվող է, կարելի է նշել, թե ով և որտեղ կարող է դիմավորել (հնարավորության դեպքում):
  • Ով է տվել կանչը. հարազատ, հարևան, անցորդ և այլն: Անհրաժեշտ է թողնել հեռախոսահամար (անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ հետադարձ կապ ստեղծելու համար):
  • Լսեք խորհուրդները, որոնք կարող է Ձեզ տալ կարգավարը, մինչև բժշկական բրիգադայի ժամանելը:
  • Հեռախոսափողը կախում եք կարգավարի կողմից կապն անջատելուց հետո:
  • Բրիգադի գալուց հետո մի խանգարեք նրանց, կատարեք բժշկի ցուցումները:
  • Ճշտեք բրիգադի համարը:

Հիշեցում. նախքան 103 զանգահարելը որոշեք, թե ինչ է Ձեզ իրականում անհրաժեշտ. կյանքին վտանգ ներկայացնող վիճակի լուծում, ցավի մեղմացում, թե անաշխատունակության թերթիկ, տեղեկանք կամ այլ փաստաթուղթ` աշխատավայր ներկայացնելու համար, գուցե Ձեզ անհրաժեշտ է բուժման նշանակում կամ դեղատոմս:

Հիշեք, շտապբուժօգնությունը անհետաձգելի ծառայություն է: Դեղատոմս, անաշխատունակության թերթիկ, տեղեկանք, բուժման նշանակում կամ նշանակված բուժական միջամտություններ չի կատարում: Վերոհիշյալ կարիքների դեպքում դիմեք Ձեր տեղամասային պոլիկլինիկա կամ ընտանեկան բժշկին: