A+ a-

Շնչուղիների բացումը

Շնչուղիները կարող են փակված լինել՝ գլխի դիրքով պայմանավորված։ Այդ դեպքում մի ձեռքով սեղմեք տուժածի ճակատը, որպեսզի ետ թեքեք գլուխը, իսկ մյուս ձեռքի երկու մատով բարձրացրեք կզակը։ Այդպիսով կտեղաշարժվի ետ գնացած լեզուն, որը խցանել է շնչուղիների վերին հատվածը։
 
Եթե այդպիսով շնդառությունը չվերականգնվի, ուրեմն խցանվել է  շնչուղիների ստորին հատվածը։

Շնչուղիների խցանման բացումը

  1. Տուժածի գլուխը թեքեք մի կողմի վրա՝ կզակն առաջ թեքելով և սեղմելով գլխի վերին հատվածը։
  2. Բերանը մաքրեք ներսից՝ ծալած վիճակում երկու մատով լեզվի վրայից հեռացնելով օտար մարմինները։Դա պետք է անել արագ, առանց հապաղելու։ 
  3. Ստուգեք շնչառությունը։ 
  4. Ստուգեք զարկերակը։

Եթե այդ ամենից հետո շնչառությունը չի վերականգնվում, ապա անհապաղ  կատարեք արհեստական շնչառություն:

Եթե չկա շնչառություն և չկա զարկերակի խփոց, ապա առանց ակնթարթ կորցնելու սկսեք կատարել արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում։