A+ a-

Ինչպես կատարել արհեստական շնչառություն

Արհեստական շնչառության նպատակն է տուժածի թոքերն անհապաղ ապահովել թթվածնով։

Ձեր արտաշնչած օդը բավականաչափ թթվածին է պարունակում, որպեսզի ապահովի մեկ այլ անձին անհրաժեշտ թթվածնի անհրաժեշտ քանակը: Այս գործողության արդյունքում շատ կյանքեր են փրկվել, այնպես որ, առանց հապաղելու սկսեք կատարել արհեստական շնչառություն:

Անհրաժեշտ է հետևել, թե, արդյո՞ք, տուժածի թոքերը լցվում են օդով։ Եթե ձեր արտաշնչելու ընթացքում տուժածի կրծքավանդակը չի բարձրանում  և գործողությունը դադարեցնելիս չի իջնում, ապա նպատակին չեք հասել։  Այդ ժամանակ սկսեք կատարել այն գործողությունները, որոնք արվում են  շնչառական ուղիներն օտար մարմին ընկնելու դեպքում։

Այս գործողությունն իրականացնելիս պետք է զգույշ լինել։ Մահվան ելքով  են ավարտվել դեպքեր, երբ արհեստական շնչառություն տալու ժամանակ շնչառական ուղիները խցանած օտար մարմինը թոքերում ավելի է խորացել։

Եվ այսպես, ինչպես կատարել արհեստական շնչառություն։

  • Ստուգե՛ք զարկերակը։ 
  • Սրտի կծկման բացակայության դեպքում անցե՛ք սրտի անուղղակի մերսմանը։  
  • Եթե զարկերակը շոշափվում է, ապա բերանի խոռոչը մաքրեք հնարավոր պարունակությունից։
  • Մի ձեռքով բարձրացրեք տուժածի կզակը և գլուխը ետ թեքեք։
  • Սեղմե՛ք (փակեք) տուժածի քիթը։
  • Խորը ներշնչեք, լայն բացեք բերանը՝ դրա մեջ առնելով տուժածի բերանը։
  • Բերանով ուժեղ արտաշնչեք՝ հետևելով, թե ինչպես է ուռչում տուժածի կրծքավանդակը։ Ավարտեք արտաշնչումը։ Առաջին չորս արտաշնչումը կատարեք արագ։
  • Այնուհետև ստուգե՛ք տուժածի զարկերակը։
  • Գործողությունը կրկնեք ևս 5-9 անգամ, մինչև որ վերականգնվի տուժածի  շնչառությունը։
  • Եթե ինչ-որ պատճառով բերանից բերան արհեստական շնչառությունն արդյունք չի տալիս, ապա պետք է նույնը կատարել բերանից քիթ։ Այդ դեպքում պետք է ափով պինդ փակել տուժածի բերանը և կատարել նույն գործողությունները։
  • Եթե անկախ ամեն ինչից նպատակին չեք հասնում, ամենայն հավանականությամբ տուժածի շնչուղիները փակված են։