A+ a-

Արյան շրջանառություն

Արյան շրջանառության վիճակի մասին դատում են անոթազարկի  ցուցանիշներով։ Անոթազարկի հաճախականությունը և որակը կարող  է էականորեն տարբեր լինել՝ դանդաղ կամ արագ, թույլ կամ ուժեղ լեցուն, ընդհատվող։

Հաճախացած, թույլ զարկերակը բնորոշ է շոկային վիճակին։ Սակայն այն դժվար է զգալ, հատկապես եթե կրիտիկական իրավիճակում  խուճապի պատճառով օգնություն ցույց տվողի սիրտը կարող է ավելի արագ խփել,  քան տուժողինը։ Այդ պատճառով զարկերակի շոշափումը դաստակի շրջանում կարող է անհուսալի լինել։ Նման իրավիճակում ավելի ճիշտ է շոշափել քնային զարկերակը` պարանոցի վրա։ Քնային զարկերակներն ադամախնձորի աջ և ձախ կողմերով անցնող խոշոր անոթներ են։

Զարկերակի որոշումը

  1. Եթե Ձեզ անհրաժեշտ է կենտրոնանալ, ապա մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք։
  2. Տուժածի զարկերակը շոշափեք միայն երկու մատի ծայրերով՝ առանց սեղմելու հպելով ադամախնձորի աջ կամ ձախ մասում։
  3. Ադամախնձորի կողքով մատները սողացրեք ետ՝ այնպես, որ դրանք ընկնեն ադամախնձորի և մկանների միջև գտնվող փոսիկը։
  4. Եթե անմիջապես չզգաք զարկերակը, ապա մատների ծայրերով հպեք ադամախնձորին ավելի մոտ կամ հեռու, մինչև որ զգաք զարկերակի խփոցը։