A+ a-

Անգիտակից վիճակ/ ուշաթափություն

Անգիտակից վիճակում գտնվող տուժածը չի արձագանքում ոչ մի հրահանգի, հպմանը կամ գրգռին: 

Ուշաթափությունը գիտակցության կարճատև կորուստն է (3-5 րոպե), որի առաջացման հիմքում ընկած է գլխուղեղի արյան շրջանառության կարճատև խանգարումը:

Անգիտակից վիճակը (coma) գլխուղեղի առավել խորը ախտահարման հետևանքն է, որը կարող է առաջանալ գանգուղեղային վնասվածքների, տարբեր հիվանդությունների, հիվանդագին վիճակների դեպքերում՝ գլխուղեղի արյան շրջանառության առավել խորը ախտահարումների, թթվածնային քաղցի ժամանակ:

Անգիտակից վիճակով տուժածի համար տրված կանչերը ՇՕ ծառայության կողմից ընդունվում են որպես ՇՕ կանչեր և սպասարկվում առաջնահերթ, ինչպես ՇՕ առաջին կատեգորիայի կանչեր: Մինչև ՇՕ շարժակազմի ժամանումն անհրաժեշտ է.

  • Հիվանդին պառկեցնել, քթին մոտեցնել անուշադրի սպիրտի թրջոց:
  • Լեզվի հետանկումը կանխարգելելու և հնարավոր փսխումների դեպքում ասպիրացիայից խուսափելու համար տալ կողքի անվտանգ դիրք (ԿԱԴ), հետևել հիվանդի շնչառությանը:
  • Չթողնել հիվանդին մենակ, պատրաստ լինել ՍԹՎ գործողությունների՝ անհրաժեշտության դեպքում:
  • Հետևել 1-03 կարգավարի հրահանգներին: