A+ a-

Արյունահոսություններ

Արյունահոսությունը վնասվածքների ամենահաճախ հանդիպող ու վտանգավոր հետևանքներից է: Վասված անոթի տեսակից կախված տարբերում են զարկերակայիներակային և մազանոթային արյունահոսություններ:

  1. Զարկերեկային արյունահոսությունը ամենավտանգավորն է, քանի որ առաջանուն է մեծ կամ փոքր զարկերակների վնասումից: Բնորոշվում է ուժեղ արտահայտված հրոցանման շատրվանող ալ գույնի արյունահոսությամբ: Խոշոր զարկերակների վնասումը վտանգավոր է կյանքի համար:
  2. Երակային արյունահոսությունը առաջանում է մեծ կամ փոքր երակների վնասումից և բնորոշվում է նրանով, որ վնասված երակից դանդաղորեն ու անընդմեջ հոսում է մուգ կարմիր արյուն, որը չի շատրվանում:
  3. Մազանոթային արյունահոսությունը հետևանք է մաշկի կամ լորձաթաղանթների արյան մանրագույն անոթների վնասման, և բնորոշվում է նրանով, որ վերքի ողջ մակերեսից ծորում է կարմիր (զարկերակային և երակային արյունների միջին գույնի)  արյուն; Վերքից արյունը քիչ է հոսում և հեշտ է մակարդվում: 

Խորհուրդ տրվող գործողություններ

Փորձեք հիվանդին  հանգստացնել`  տալով  հարմար  դիրք:

Սահմանափակել  հիվանդի  շարժումները:

Արյունահոսության  դադարեցման  ժամանակավոր  միջոցներ.

  • ճնշող  վիրակապ (օգտագործվում է երակային արյունահոսությունների ժամանակ). վերքի  վրա  ստերիլ  անձեռոցիկ  տեղադրելուց  հետո  վիրակապի  մի  քանի  փաթույթով  ամրացնել  վիրակապը և անձեռոցիկը` վերահսկելով  արյունահոսությունը:
  • լարան. (օգտագործվում է զարկերակային արյունահոսությունների ժամանակ). լարանը  դրվում  է  այնտեղ, որտեղ  զարկերակը  հնարավոր է սեղմել  կենտ  ոսկրին` վերքից  վերև: Եթե  ձեռքի  տակ  չկա  բժշկական  լարան կարող եք  օգտագործել  եռանկյունաձև  վիրակապ` ծալելով  այնպես, որպեսզի  ստացվի  6-7 սմ  լայնությամբ  ժապավեն (վզկապ, փողկապ, մեծ  թաշկինակ  և այլն): Լարանը  կամ նրան  փոխարինող  միջոցները  պետք է  տեղադրել` ձգելով  յուրաքանչյուր  պտույտում, որպեսզի դադարեցվի արյունահոսությունը: Պարտադիր է նշել  լարանը դնելու  ժամը:
  • Արյունահոսության  դադարեցման  ժամանակավոր միջոց է  նաև անոթի վրա սեղմումը, ինչպես նաև վերջույթների  ծալումը:

Օգտագործվող  նյութերը  պետք է  լինեն  մաքուր:

  • Եթե կտորը  թրջվել է , չհանել, այլ արդեն  եղածին ավելացնել  ևս  մեկը:
  • Եթե  վերջույթի  որևէ մասն անդամահատված է, տեղադրել  այն մաքուր  պլաստիկ  պարկում, ոչ սառույցի  մեջ, որպեսզի  հիվանդի  հետ  տեղափոխվի  հիվանդանոց: