A+ a-

Բարձր ջերմություն երեխաների մոտ

  1. Երեխային պետք չէ տաք հագցնել, նրան պետք է ազատել ավելորդ հագուստից: Սենյակի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 20-22 աստիճանը:
  2. Պարտադիր են գոլ (ոչ սառը, ոչ տաք) ջրով շփումները (մերսել երեխայի մեջքը,վերջույթները և որովայնը): Ջրի ջերմաստիճանը պետք է երկու աստիճանով ցածր լինի երեխայի մարմնի ջերմաստիճանից:
  3. Եթե այս միջոցառումները չեն օգնում, ապա պետք է երեխային դեղ տալ.
    ա) ներքին ընդունման համար «Պարացետամոլ»:
    բ) որպես լրացուցիչ ջերմիջեցնող միջոց կարելի է օգտագործել «Պարացետամոլի» կամ «Դիկլոֆենակի» մոմիկներ:
  4. Ֆեբրիլ ցնցման դեպքում մինչև ՇՕ շարժակազմի հասնելը անհրաժեշտ է
    ա) երեխային պառկեցնել կողքի, որպեսզի երեխան շնչահեղձ չլինի:
    բ) չի կարելի մատները մտցնել երեխայի բերանը, դրա պատճառով շատ հաճախ վնասում են փոքրիկի բերանի խոռոչը:
    գ) շարունակել վերը նշված ջերմիջեցնող միջոցառումները:    
  5. Հետևել հիվանդի վիճակին մինչև ՇՕ շարժակազմի ժամանումը: