A+ a-

Էլեկտրահարված

Էլեկտրահարվածի հետ կապված կանչերը ՇՕ ծառայության կողմից ընդունվում են և սպասարկվում որպես ՇՕ առաջնահերթ կանչեր: 
Ինչպես կենցաղային, այնպես էլ արտադրական պայմաններում էլեկտրական հոսանքի տարբեր հզորությամբ պայմանավորված  կարող են առաջանալ տարբեր տեսակի վնասվածքներ. ինչպես առանց կլինիկական ախտանիշների, այնպես էլ լուրջ այրվածքներ առաջացնող վնասվածքներ, ինչպես նաև, սրտի հանկարծակի կանգ՝ առավել բարձր լարվածության և հզորության էլեկտրականության ազդեցությամբ: 
Մինչև ՇՕ շարժակազմի ժամանումը անհրաժեշտ է.

  • Եթե հնարավոր է անջատել էլեկտրական հոսանքը՝ պահպանելով անվտանգությունը:
  • Չդիպչել տուժածին, եթե վերջինս շփում ունի էլեկտրական աղբյուրի հետ:
  • Եթե տուժածը անգիտակից վիճակում է, չի շնչում, առկա է սրտի կանգ, սկսել ՍԹՎ (տես համապատասխան բաժինը):
  • Եթե հիվանդը նորմալ շնչում է, առկա է գիտակցությունը և կարծես թե որևէ վտանգ չկա՝ այնուհանդերձ անհրաժեշտ է կանչել ՇՕ՝ հետագա հնարավոր բարդություններից խուսափելու հանար (սրտի ռիթմի խանգարումներ, սրտի կանգ և այլն):
  • Եթե առկա են այրվածքներ կատարել այրվածքների դեպքում պահանջվող ցուցումները:
  • Հետևել ՇՕ կարգավարի հրահանգներին: