A+ a-

Սողունների և միջատների խայթոց

Օձի  կծած

  1. Կանչել շտապօգնություն և  հանգստացնել հիվանդին:
  2. Պահել  հիվանդին  հանգիստ,  անշարժ  վիճակում:
  3. Հանել զարդերը, թուլացնել սեղմող կապերը:
  4. Կծած վերքից  կատարել  արտածծում:
  5. Վերջույթը պահել  հնարավորինս  անշարժ (չբարձրացնել  վերջույթը):
  6. Չօգտագործել  սառույց:
  7. Տալ  խմելու  հեղուկ  (ոչ  ալկոհոլային  և  ոչ  թունդ  թեյ  կամ  սուրճ):

Ոչ թունավոր օձի խայթած տեղում երևում են չորս շարք երկայնական կետիկներ` նման փոքր ասեղների ծակծկոցի:

Թունավոր օձի խայթած տեղում երևում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք մանր կետիկներ և երկու խորը ծակած վերքեր, որոնք առաջացել են թունավոր ատամներից:

Կարիճի  կծած

  1. Լվացեք  վերքը  և  պահեք  մարմնի  այդ  հատվածը  սառը  ջրի  տակ:
  2. Այտուցը  նվազեցնելու  նպատակով  դրեք  սառցապարկ  կամ  սառը  թրջոց:
  3. Վերահսկեք  հիվանդի  վիճակը :

Միջատների  խայթոցներ

  1. Հեռացնել  միջատին  մաշկի  մակերեսից:
  2. Եթե  մաշկի  տակ  երևում է  խայթը,  զգուշորեն  հեռացրեք  այն: Բռնեք խայթի  ստորին  հատվածից  այնպես,  որ ճնշում  չգործադրվի խայթի  պարկիկին: Թունավոր  պարկիկի  ճնշումը  կարող է  նպաստել  թունավորման  շարունակմանը:
  3. Լվացեք  խայթոցի  շրջանը  ջրով  և  օճառով:
  4. Խայթոցի  շրջանում  դրեք  սառը  թրջոց   կամ  սառցապարկ:
  5. Եթե խայթոցը տեղակայված է պարանոցի  կամ  բերանի  շրջանում, ապա  տուժածին  կում-կում  խմեցրեք  մեծ  քանակությամբ  սառը ջուր` վերին շնչուղիների այտուցը կանխելու նպատակով:
  6. Եթե  խայթոցը  առաջացրել է  ալերգիկ ռեակցիաներ,որոնք  արտահայտվում են  քորով, ցանով, կոպերի այտուցով, շնչառության դժվարացումով   և  գիտակցության   խանգարումներով, կանչել շտապօգնություն: