A+ a-

Վնասվածքներ (ոսկրերի կոտրվածքներ)

Տարբերում են փակ (առանց մաշկի վնասման) և բաց (մաշկի վնասմամբ` երբ ոսկորի մեկ կամ երկու ծայրերը պատռում են մաշկը և դուրս ցցվում) կոտրվածքներ: Բաց կոտրվածքները ավելի վտանգավոր են, քանի ր մեծ է վարակի տարածման հավանականությունը: 

Կոտրվածքների յուրահատուկ ախտանիշները

  • Ուժեղ ցավ կոտրվածքի շրջանում
  • Շարժողոկան ֆունկցիայի խանգարում
  • Կոտրված վերջույթի կարճացում
  • Կոտրված վերջույթի ձևախախտում /դեֆորմացիա/
  • Ոչ բնականոն շարժունակություն
  • Կապտություն, այտուց
  • Մերկացած ոսկր /բաց կոտրվածքների ժամանակ/

Խորհուրդ տրվող գործողություններ

  • Չշարժել տուժածին, եթե չկա որևէ վտանգ
  • Խորհուդ տալ տուժածին չշարժվել
  • Ծածկել տուժածին ծածկոցով և փորձել հանգստացնել
  • Հետևել հիվանդի վիճակին մինչև ՇՕ շարժակազմի ժամանումը:
  • Եթե գտնվում եք հեռու վայում, ուր բժշկական օգնությունը կարող է ուշանալ, իմացեք. կոտրվածք ունեցող վերջույթը անշարժացվում է կոտրվածքի տեղից վեր և ցած հոդերի ընդգրկումով: Անհարաժեշտ է օգտագործել ամուր և հարթ առարկաներ` փայտ, ճյուղ և այլն: Ստորին վերջույթների կոտրվածքների ժամանակ կարելի է հիվանդ ոտքը անշարժացնել` ամրակցելով առողջ վերջույթի հետ:


Սուր կտրող գործիքով / հրազենային վնասվածքներ

Խորհուրդ տրվող գործողություններ

  • Դուրս չհանել ոչ մի ներթափանցող զենք,
  • Չշարժել տուժածին, եթե չկա որևէ վտանգ,
  • Խորհուրդ տալ տուժածին չշարժվել,
  • Ծածկել տուժածին ծածկոցով և փորձել հանգստացնել,
  • Չթողնել հիվանդին մենակ, հետևել շնչառությանը և զարկերին. Անհրաժեշտության, դեպքում ձեռնամուխ լինել ՍԹՎ գործողություններին: